Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: