News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ, մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղության ապահովման վերաբերյալ նախարարական համաժողովին:

Հասանովը նաեւ հանդիպումներ կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցերով տեղակալի՝ խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար պարոն  Ժան Պիեր Լակրուայի եւ նիստին մասնակցող այլ երկրներից գործընկերների հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում երկրի մասնակցության հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ