News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ անդամները Կոմիտասի անվան Պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին (ֆոտոռեպորտաժ):

Պանթեոնում էին, մասնավորապես, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, Արդարադատության նախկին փոխնախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Անդրանիկ Մարգարյանի այրին՝ Սուսաննա Մարգարյանը։

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ է եղել 2000 թվականից մինչեւ 2007 թվականը: Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո վարչապետ է դարձել Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ