News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում առայժմ թվայնացվել է մոտ 270 հազար աշխատանքային գրքույկ։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրա խոսքով՝ այս գործընթացը կլինի շարունակական, եւ պետությունը կավարտի բոլոր աշխատանքային գրքույկների թվայնացումը։

Փոխնախարար Սմբատ Սաղիյանն իր հերթին հիշեցրել է, որ թվայնացման գործընթացը սկսվել է 2017 թվականին, եւ օրենքով սահմանվել է ժամկետ մինչեւ 2019-ի հունվար։ Բայց անցած տարեվերջին ընդունվեց օրենք, որով այդ ժամկետը երկարացվեց մեկ տարով։ Նրա խոսքով՝ աշխատանքային գրքույկների թվայնացման նպատակն է՝ որքան հնարավոր է շատ տեղեկություն տրամադրել, այդ թվում կենսաթոշակային քաղաքականության մշակման շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ