News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք այսօր ունենք մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը հին սերնդի ՀԴՄ-ներ են, բայց այս թվերը օր օրի փոխվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի հետ կապված «Զիգզագ» ընկերությունը եւս ՀԴՄ չի տալիս գնորդներին, ինչի համար ՊԵԿ-ի կողմից տուգանվել է, Դավիթ Անանյանն ասաց. «Ես հասկանում եմ ձեր մասնագիտական ձգտումը՝ ամեն ինչի մեջ սենսացիա տեսնել: Չկա նման սենսացիա: «Զինգզագը» ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ: Տարբեր քննարկումների ժամանակ «Զիգզագի» ներկայացուցիչների հետ անմիջական շփումներում մենք գիտենք, որ նաեւ «Զիգզագի» ղեկավարությունն իր աշխատկազմին ՀԴՄ-ի տրամադրման պահանջ է ներկայացրել»:

Նա ընդգծեց, որ ՀԴՄ չտրամադրելու տարբեր պատճառներ կարող են լինել, օրինակ տվյալ պահին տեխնիկական անսարքություն լինի. «Եթե տեսուչը հսկիչ գնում է կատարում եւ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, դա պետք է արձանագրվի: Այլ բան է, որ բողոքարկման հանձնաժողովին կարող են ներկայացվել փաստարկներ, որոնք կարող են հաշվի առնվել ՊԵԿ-ի կողմից»:

Դավիթ Անանյանը նշեց, որ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում՝ ոչ թե տուգանվում է, այլ նախազգուշացվում:

Դիտարկմանը, որ փաստորեն «Զիգզագի» դեպքում՝ դա առաջին դեպքը չի եղել, որ բանը հասել է տուգանելուն, նա արձագանքեց. «Երեւի»:

Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգները

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ասում են՝ գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում. տո լավ էլ խոսում եմ, հլա ասեք տեսնեմ ի՞նչ եք արել. Ծառուկյան
Հիմա եթե մարդը վճարում է, եկավ բերքի սեզոնը, որ պետք է հավաքի, ջուր չեն տալիս, բերքը չորացավ, դեռ պետք է տույժ տուգանք էլ վճարի…
Փաշինյանը մերժեց Ծառուկյանին. Մաքսատուրքը բարձրացավ միայն ներմուծվող ցեմենտի համար
Նրանք, մասնավորապես, պահանջում էին մաքսատուրքեր սահմանել նաեւ ցեմենտային կլինկերի համար…
Փոխանակ այսօրվա հարցը քննարկեն, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել. Ծառուկյան
Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով ձեռք է բերել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին…
«Արարատցեմենտի» կողմից ցեմենտի գների նվազեցումը բարի կամքի ժեստ է. «Բարգավաճ Հայաստան»
Մենք հրաշալի հասկանում ենք, որ ցեմենտը, ըստ էության, շինարարություն է, իսկ շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի…
«Իմ քայլի» պատգամավորը քննադատել է սեփական կառավարության օրինագիծը
Իրանից էժան ցեմենտի եւ կլինկերի ներկրումը բխում է մեր համաքաղաքացիների մեծամասնության շահերից…
100 հազար տոննա կլինկեր ստանալու համար գազի 3 մլն դրամ վճար պետք է անել. «Բարգավաճ Հայաստան»
100 հազար տոննա կլինկեր ստանալու համար պետք է վճարել...