News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 27-ը կազմակերպված էր արտաքին աշխարհի կողմից եւ որն իրականացվեց հայերի միջոցով: Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը:

«Հոկտեմբերի 27-ը մեզ համար ամենավատ էջերից մեկն էր, որովհետեւ մարդիկ ցանկանում էին միանգամից կոտրել իշխանություններին չգիտես՝ ինչի համար, ում համար: Դա այն միջոցն էր, որը բավականին… տարիներ հետո զգացնել տվեց մեր ընդհանուր զարգացմանը»,- ասաց Սահակյանը:

Հարցին, որ տարիներ անց հայտարարում են, որ այդ իրադարձությունների պատվիրատուներ կան, Սահակյանն ասաց.  «Յուրաքանչյուր տարի այդ հարցին պատասխանել եմ, որ դա արտաքին աշխարհից կողմից կազմակերպված է և կատարվեց հայերի միջոցով: Ես այդպես եմ մտածում»:

 Իսկ թե որ երկիրն էր դա կազմակերպել, Սահակյանը նշեց.«Դա չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ 19 տարի առաջ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում օրենսդիր եւ գործադիր մարմինների հարց ու պատասխանի ժամն էր:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց կրակոցներից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ