News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

77 տարեկանում մահացել է ամերիկա-բրիտանական երգիչ եւ կոմպոզիտոր Սքոթ Ուոքերը (Նոել Սքոթ Էնգել), որը հայտնի է որպես Walker Brothers փոփ խմբի մասնակից։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է 4AD ձայնագրման ընկերությունը, որի հետ արտիստը համագործակցում էր 15 տարի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մեծ ցավով տեղեկացնում ենք Սքոթ Ուոքերի մահվան մասին։ Նոել Սքոթ Էնգելի կեսդարյա հանճարը հարստացրել է հազարավոր մարդկանց կյանքը, սկզբում որպես Walker Brothers-ի մասնակից, իսկ հետո որպես սոլո արտիստ, պրոդյուսեր, անզիջում ինքնատիպության կոմպոզիտոր։

Ուոքերը ծնվել է 1943 թվականին Օհայո նահանգում (ԱՄՆ)։ Անցած դարի 60-ականների կեսին միացել է Walker Brothers փոփ խմբին, որը 1965 եւ 1966 թվականներին բրիտանական երաժշտական չարթերի գագաթնակետում էր Make It Easy on Yourself եւ The Sun Ain"t Gonna Shine Anymore երգերով։ Կոլեկտիվի առանձնանալուց հետո 1967 թվականին նա զբաղվեց սոլո կարիերայով, նրա Scott (1967), Scott 2 (1968) եւ Scott 3 (1969) ալբոմները մեծ հաջողություն են ունեցել Մեծ Բրիտանիայում։ Ուոքերի վերջին աշխատանքը Vox Lux («Վոքս լյուքս», 2018) ֆիլմի սաունդթրեքն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ