News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բառնաուլում ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն լուսանկարների պատճառով ստիպել են ազատվել աշխատանքից, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»-ը: 

Ուսուցչուհին սոցցանցերում ի աջակցություն ձմեռային «Սպիտակ արջեր» ունիվերսիադայի, Պիոներսկոե լճի մոտ արված լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա կանգնած է սեւ փակ լողազգեստով:

Արդյունքում նրա հասցեին քննադատության եւ բացասական մեկնաբանությունների տարափ է  թափվել: Անգամ դպրոցի տնօրենը, որտեղ աշխատում է կինը, ասել է, որ այդ նկարը «բիծ է դպրոցի հեղինակության վրա»:

Նշվում է, որ հետագայում կնոջը քննադատել են մեկ այլ լուսանկարի համար, որտեղ նա կարճ զգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով է:

Ուսուցչուհուն պաշտպանել են ծնողները եւ աջակցել սիրելի մանկավարժին: Երեխաները նրան շատ են սիրում: Նրանք ոչ մի դատապարտելի բան չեն տեսել նկարներում եւ ընդգծել Տատյանայի մասնագիտական որակները: Նրան վերականգնել են պաշտոնում:  Սակայն ուսուցչուհին ստիպված է եղել բախվել մասնագիտական ճնշման հետ, որին չի դիմացել: Տնօրենն անձամբ նրա առարկայից դասալսումներ է անցկացրել եւ հետեւել նրա աշխատանքի որակին: Ի վերջո ուսուցչուհին սեփական կամքով դիմում է գրել: Գործընկերները նրան չեն պաշտպանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ