News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անգլիական Ուայթ կղզու բնակչուհին դարձել է Մեծ Բրիտանիայում ամենատարեց էրոտիկ պարուհին, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mirror-ին։

Մերիլին Բերսին բուռլեսկով հետաքրքրվել է մոտ մեկ տարի առաջ, երբ լրացել է նրա 70 տարին։ Նա ցանկանում էր փոխել կյանքն այն բանից հետո, երբ մահացել էր ամուսինը, իսկ երեխաները մեծացել ու ցրվել էին։ «Թվում էր, թե ես պարզապես գոյություն եմ պահպանում,- հիշում է նա,- ինձ մենակ էի զգում, եւ ինչ-որ բան պակասում էր»։

Բերսին Facebook-ում տեսավ էրոտիկ պարերով զբաղվող մի խումբ եւ որոշեց զբաղվել պարերով։ Նրան անհանգստացնում էր տարիքային տարբերությունն այլ մասնակիցների հետ, բայց երկյուղներն իզուր էին։ «Բուռլեսկում կա այն ամենը, ինչ ցանկանում եմ անել,- ասում է նա։- Ես հրապուրվեցի առաջին իսկ օրվանից։ Հանկարծ ինձ կանացի ու գրավիչ թվացի»։

Կինը կեղծանուն հորինեց՝ Ֆոքսի լա Մեր եւ հիմա շաբաթը մեկ ելույթ է ունենում բուռլեսկ-շոուում՝ երկու համարով։ Նրա բեմական հագուստը սեղմիրան է, եւ ուրիշ ոչինչ։

«Ընդունված է համարել, թե 70 տարեկանում արդեն ծեր ես եւ պետք է պարզապես նստես տանը,- ասում է Բերսին։- Ես այդպիսին չեմ»։ Նրա խոսքով՝ ներկայացումը դուր է եկել նրա դստերը, որդին նույնպես հպարտանում է մորով, իսկ թոռը նրան ամենազիլ տատիկն է համարում աշխարհում։

Բուռլեսկը թատերական էրոտիկ շոուի տարատեսակ է, որը մեծ տարածում ուներ ХХ դարասկզբին եւ վերածնվել է 1990-ականներին։ Այն համարում են արդի սթրիպտիզի նախատիպը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ