News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել է ներդրում: Մարտի 25-ին Առողջության եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով՝ հաշմանդություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել է մշակվել, որն այս տարի կներդնեն:

«Սա ենթադրում է կարիքների անհատական ուսումնասիրություն եւ այդ կարիքների հիման վրա ծառայությունների մատուցում: Այս պահին, երբ փորձաքննության արդյունքում մարդիկ ստանում են հաշմանդամության որեւէ խումբ, դա հիմնականում սահմանափակվում է նպաստների, անվասայլակների, լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրմամբ եւ իհարկե, առողջապահության եւ կրթության ոլորտներում որոշակի արտնություններով:

Սակայն, ցավոք,  հավասար հնարավորությունների ստեղծման  մասին խոսք չկա: Մարդիկ անվճար բժշկական օգնության իրավունք ունեն, սակայն, օրինակ, հաշմանդամություն ունեցող կանանց համար  վերարտադրողական ծառայությունների մատչելի պայմաններ չկան: Հիվանդանոցներում դրա համար պարզապես պայմաններ չկան», - ասաց  Բաթոյանը:

Նախարարը մեկ այլ օրինակ բերեց: Այսպիսով, հաշմանդամության առաջին եւ երկրորդ խմբի անձանց համար բարձրագույն կրթությունը անվճար է, սակայն համալսարանները, գործնականում նրանց համար մնում են անհասանելի: Զարուհի Բաթոյանը շեշտեց, որ մարդու կյանքի փոփոխությունների համար անհրաժեշտ է հարմարեցված միջավայրի առկայությունը:

Նշենք, որ օրինագիծը հանձնաժողովում միաձայն դրական եզկացություն է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ