News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 21
USD
479.34
EUR
531.59
RUB
7.78
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին Պրահայից արտահանձնելու գործընթացում ոստիկանությունն իր գործը կատարել է։

«Մնացածը մեր դաշտում չէ»,–նշեց նա։

Հարցին, թե որ դաշտում է, նա հրաժարվեց պատասխանել։ 

Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Նշենք, որ 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Բացի այս, Ազգային անվտանգության ծառայությունն էր հաղորդել, որ դեռեւս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել։

ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետեւանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաեւ 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ եւ զարդեր։

2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզում վագոն-տնակ է այրվել. 9 հոգանոց ընտանիքն անօթեւան է մնացել (ֆոտո)
Արմեն Սարգսյանի խոսքով` ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում…
Հրազդանի քաղաքապետը 537 մլն դրամանոց հողատարածքն օտարել է 24 մլն դրամով. գործն ուղարկվել է ՔԿ
Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537․500․000 դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում…
Տղամարդուց փող շորթած կինը մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանություն
Այս տարվա հունվարին նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 300 դոլար…
Գյուլագարակում կատարված անասնագողությունը բացահայտվեց. գողացել էին երեք խոզի գոճի
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն արձանագրեց, որ անհայտ անձը կամ անձինք անասնագոմի դռան փականը հանելու միջոցով մտել են ներս…
Բանգլադեշում 10 մարդ մահապատժի է դատապարտվել 2001 թվականի ահաբեկչության մեղադրանքով
Նրանք 20 տարի առաջ երկրի Կոմունիստական կուսակցության հանրահավաքի ժամանակ ռումբի պայթյուն էին իրագործել, որի հետեւանքով զոհվել էր 5 մարդ…
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման գործունեության դեպք. ԱԱԾ
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով…
Ամենաշատ