News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի. այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա իմ հստակ դիրքորոշումն է, եւ մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթությունը կուսակցականացրած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց հեղափոխությունը սկսել է այս պահանջով ու ավարտվելու է այս պահանջով: «Սա քաղաքական որոշում է, ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»,-ընդգծեց վարչապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ