News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանցագործը Չինաստանի բնակչուհուց խաբեությամբ 16.6 մլն յուան (2.5 մլն դոլար) է գողացել, հաղորդում է Pengpai-ն:

Շանհայի դատախազությունում լրագրողներին հայտնել են, որ Տան ազգանունով չամուսնացած կինը 2018-ի նոյմեբերին ծանոթությունների կայքերից մեկում ծանոթացել է մի տղամարդու հետ:

Նա ներկայացել է որպես Հոնկոնգի չինական համալսարանի շրջանավարտ եւ ասել, որ ներկայումս հայտնի անդրազգային ընկերություններից մեկում որպես գլխավոր մենեջեր է աշխատում: Տուժածի խոսքով՝ նրանք արագ ընկերացել են նոր «ծանոթի» հետ եւ երկար ժամանակ շփվել:

2018-ի դեկտեմբերին տղամարդը Տանին հայտնել է, որ առցանց խաղատներից մեկում խոցելիություն է հայտնաբերել, որի լիցքավորման ժամանակ գումարը զգալի չափով ավելացել է:

Համոզվելու համար նա կնոջը  ցույց է տվել, որ 680 հազար յուանի փոխարեն (մոտ 101.3 հազար դոլար) հաշվին արդյունքում 800 հազար յուան (մոտ 119.2 հազար դոլար) է հայտնվել, որը նա արդեն կարողացել է իր բանկային հաշվին փոխանցել: Կինը սկզբում չի հավատցել նրան, սակայն հաջորդ օրն այնուամենայնիվ առցանց խաղատան կայքում էջ է բացել:

Դրանից հետո նա «ընկերոջ» հրահանգի համաձայն 5.8 մլն յուան է փոխանցել, նրա անձնական հաշվին 6.82 մլն յուան թիվն է հայտնվել:

Տուժողն ուրախացել  եւ անմիջապես ցանկացել է գումարն իր բանկային հաշվին փոխանցել, սակայն նրա ծանոթը զգուշացրել է, որ ավելի լավ է մի քանի օրից անել, քանի որ գումարի փոխանցումը կարող է կասկածներ առաջացնել խաղատան ղեկավարության մոտ:  Հաջորդ 5 օրերին կինը խաղատան հաշվին եւս 10.8 մլն յուան է փոխանցել, իսկ 6-րդ օրը պարզ է դարձել, որ կայքում այլեւս հնարավոր չէ գրանցվել, իսկ նրա ծանոթը դադարել է պատասխանել հաղորդագրություններին:

Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ հանցագործները ստվերային բանքինգի միջոցով տուժողի 16.6 մլն յուանը փոխանցել են տասնյակ կեղծ հաշիվներին  եւ մաս-մաս կանխիկացրել:

Հունվարի 23-ին քննիչները պարզել են տուժողի «ծանոթի» ինքնությունը եւ նրան ձերբակալել Դունգուան քաղաքում: Ըստ ոստիկանության՝ «գլխավոր մենեջերն» իրակմնում  գործազուրկ տղամարդ է՝ թերի միջին կրթությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ