News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրենքի շրջանակում կարող է գոյություն ունենալ վերահսկվող գնաճ, որը չի գերազանցի 4 տոկոսը։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Բայց միեւնույն ժամանակ, ինչպես նշեց նախարարը, այդ աճող գները ձեռնարկություններին եկամուտ են ապահովում։ «Նկատվում է աշխատավարձի որոշակի բարձրացում, ինչը տնտեսական աճի նախադրյալներից մեկն է, իսկ առանց չափավոր գնաճի տնտեսական աճ տեղի չի ունենում»,- պարզաբանել է Խաչատրյանը։

Անդրադառնալով  գնաճի պայմաններին՝ պաշտոնյան հավելեց, որ գնաճը պայմանավորված է տնտեսությունում սահմանափակ ռեսուրսներով, եւ տնտեսվարող սուբյեկտների պայքարն այդ ռեսուրսների համար ստիպում է նրանց ավելի շատ վճարել, քան նրանք վճարում էին մինչ այդ։ «Այսինքն՝ սահմանափակ ռեսուրսի պահանջարկը առաջ է բերում գնաճ»,- ընդգծել է նախարարը եւ հավաստիացրել, որ Կենտրոնական բանկը եւ կառավարությունը վերահսկում են գնաճի մակարդակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ