News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման  եւ ներդումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։ Նախարարը շնորհավորել է Կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները եւ անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքով՝ գերատեսչության միասնական ուժերով եւ քննարկումներով անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարգավորում են ոչ միայն զբոսաշրջության, այլեւ հարակից ոլորտներում առկա խնդիրները։

Սուսաննա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ նշել է, որ ուրախ է միանալ նախարարության թիմին․ «Վստահորեն եմ մուտք գործում այստեղ՝ քաջ գիտակցելով, որ տիրապետում եմ ոլորտի խնդիրներին թե՛ որպես միջազգային ծրագրի աշխատակից, թե՛ որպես մասնավոր հատվածի նախկին ներկայացուցիչ եւ թե՛ պարզապես որպես զբոսաշրջիկ, որը շատ է շրջագայել Հայաստանում։ Հուսով եմ, որ թիմն իմ կողքին կլինի՝ սահմանելու առաջնահերթությունները՝ այդ գործընթացին ներգրավելով նաեւ ոլորտի ներկայացուցիչներին», - նշել է Սուսաննա Սաֆարյանը։

Նշենք, որ ՀՀ Վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան. Փաշինյան
Հարկ եմ համարում հատուկ ընդծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները...
ՀՀ-ն գեոտուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ ունի. ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրեն
Երեւանում ընթանում է միջազգային համաժողով...
«2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է». Փաշինյանը կոչով դիմել է տաքսիստներին ու պատահական անցորդներին
Երեւան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր...
Հյուրանոց էինք ամրագրել, ծախսեր էինք արել, լրիվ ընկավ ջուրը. Երեւան-Շարմ էլ Շեյխ թռիչքը հետաձգվել է
Ասում են՝ տեխնիկական խնդիր է, ինչո՞ւ եք խնդիր դարձնում…
«Երազանքի թափուր տեղեր» ճանապարհորդությունների սիրահարների համար
Առաջարկվում են «երազանքների թափուր տեղեր»...
Նշվել են աշնանային ճանապարհորդությունների համար ԱՊՀ ամենահանրահայտ քաղաքները. դրանց թվում է Երեւանը
Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում աշնանային ճանապարհորդությունների համար ԱՊՀ ամենագրավիչ քաղաքաներն են Մինսկը, Նուր Սուլթանը եւ Երեւանը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ