News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչեւ 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ եւ Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, մարտի 24-ին բաժին են ներկայացել Լյովա Խ.-ն եւ Կարեն Խ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ մարտի 24-ին ժամը 05.00-ի սահմաններում Կամո Մ.-ն ցանկապատին կապված 2 ձիերը գողացել եւ տարել է Լյովա Խ.-ի անասնագոմ, որտեղ ձիերը Լյովա Խ.-ն, Կարեն Խ.-ն եւ Կամո Մ.-ն մորթել են, սակայն չեն հասցրել իրացնել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Կամո Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ