News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը ամենամեծ վտանգն է ներկայացնում գլոբալ տնտեսական կայունության համար։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալԴեւիդ Լիպտոնը՝ հավելելով, որ ֆիսկալ կայունացումը անհրաժեշտ է Եվրոպայում մակրոտնտեսական շոկերին արձագանքելու համար՝ հայտնում է Reuters-ը։

«Ակնհայտ է, որ դա վերաբերում է ոչ միայն Եվրոպային։ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ կարգի բերել նաեւ իր ֆինանսական տունը»,- ասել է Լիպտոնը։

Շարունակվող առեւտրային պատերազմը, որ սկսվել է ութ ամիս առաջ, ազդել է երկու երկրների միջեւ միլիարդավոր դոլարների ապրանքաշրջանառության վրա։

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է անարդար առեւտրային քաղաքականության եւ մտավոր սեփականության գողության մեջ, ինչի հետ կապված՝ ԱՄՆ-ում չինական ապրանքների վրա տուրքեր են սահմանվել։ Պեկինը պարտքի տակ չի մնացել եւ պատասխանել է համանման միջոցներով։ Ակնկալվում է, որ կողմերն այս տարվա ապրիլին համաձայնագիր կստորագրեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել