News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս տարվա փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,6 տոկոս, մինչդեռ հունվարին այն 6 տոկոս էր: Ըստ այդմ, այս տարվա 2 ամիսների կտրվածքով 2018թ. հունվար-փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, շինարարության ծավալը այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ աճել է 21,3 տոկոսով, իսկ հունվար- փետրվարին՝ 21.6 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է 4.7 %-ով, իսկ առաջին երկու ամիսների կտրվածքով՝ 1.9 %-ով: 19,3 տոկոսով փետրվարին աճել է ծառայությունների ծավալը (առանց առեւտրի), իսկ առեւտրի շրջանառություն աճել է 8,3 տոկոսով:

Մինչդեռ, էլեկտրաէներգիայի արտադրությունը կտրուկ նվազել է. այս տարվա փետրվարին 2018թ. փետրվարի նկատմամբ 14.5 %-ով, իսկ հունվար-փետրվարին՝ 21 %-ով:

2019 թ.-ի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ 1.9 % գնաճ է գրանցվել: Դրան զուգահեռ միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին 2018թ. փետրվարի նկատմամբ աճել է 5.3 %-ով, պետականը՝ 2.6, ոչ պետական՝ 5.4 %-ով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  31.3 %-ով՝ կազմելով 568.2 մլն դոլար կամ 277.4 մլրդ դրամ: Միայն վերջին մեկ ամսում՝ 2019 թ.-ի հունվարի համեմատ փետրվարին արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 28 %:

Ներմուծման ծավալները գրեթե 2 անգամ գերազանցում են արտահանման ծավալները: Արտահանման ծավալը 2019 թ.-ի փետրվարին կազմել է 192.6 մլն դոլար կամ 94.0 մլրդ դրամ, իսկ ներմուծումը՝ 375.6 մլն դոլար կամ 183.4 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ արտահանումը նվազել է 8,2 տոկոսվ, իսկ ներմուծումը՝ 2,5 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ