News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Ֆրանսիացի Մարդ-սարդը»՝ Ալեն Ռոբերտը, առանց ապահովագրության բարձրացել է երկնաքերի վրա, որպեսզի միջոցներ հավաքի Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման համար։

56-ամյա Ալենը բարձրացել է Engie-ի գլխավոր գրասենյակի երկնաքերի վրա եւ կալանավորվել է։

«Քանի որ կառավարության գանձապետարանում գումար չի մնացել, տաճարը կկործանվի»,- բարձրանալուց առաջ ասել է նա Reuters-ին։

Ալեն Ռոբերտը բարձրացել է ավելի քան 100 կառույցների, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյում «Ոսկե դարպասներ» կամրջի եւ Դուբայում Բուրջ Ալ Խալիֆայի, ինչպես նաեւ Էյֆելյան աշտարակի վրա։

Փարիզի աստվածամոր տաճարի վերանորոգման համար անհրաժեշտ է ավելի քան 100 միլիոն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ