News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր՝ մարտի 25–ին, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել  Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին  առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ,  ինչը, սակայն,  ՀՔԾ-ի կողմից մերժվել էր:

Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան:

Նշենք նաև, որ մերժման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ