News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ հայրենիք» կուսակցությունը։

«Այդ կառույցի կողմից առանց որևէ փաստի ու ապացույցի մամուլի միջոցով նման լուրջ մեղադրանքներ հնչեցնելը մեր կուսակցությունը որակում է որպես սադրանք, որն ուղղված է հայրենիքի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում հանրային կարծիքի ապակողմնորոշման և ինքնահաստատման անհաջող փորձ կատարելուն։

 Տվյալ խմբավորման անդամներին հորդորում ենք բովանդակային ասելիք ու կառուցողական քննադատություն չունենալու դեպքում իրենց բանսարկության համար այլ թիրախներ ընտրել»,– ասվում է հայտարարությունում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել