News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին Սպիտակ տուն վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ժամանակ պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ հայտնում է Bloomberg-ը։

«Մի քանի սերունդների ընթացքում առաջնորդները խոստովանում էին, որ Գոլանի բարձունքները որոշիչ նշանակություն ունեն Իսրայելի պետության ռազմավարական անվտանգության համար»,- ասել է Փենսը։

Նեթանյահուն, ում ծանր ընտրություններ են սպասվում ապրիլի 9-ին, անցյալ շաբաթ ողջունել էր Թրամփի մեկնաբանություններն այն մասին, որ եկել է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու ժամանակը։

Թեեւ իսրայելցիների մեծ մասը ողջունել է Գոլանի բարձունքների մասին նորությունը, շատերը դա համարել են ընտրություններին միջամտելու եւ Նեթանյահուին պաշտպանելու լկտի խորամանկություն այն դեպքում, երբ երկրի վարչապետի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցված։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ