News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել ողջ Գազայի հատվածով մեկ ՀԱՄԱՍ-ի դիրքերին՝ ի պատասխան հրթիռային գնդակոծության, որի հետեւանքով երկուշաբթի օրը վիրավորվել էր յոթ իսրայելցի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես տեղեկացվել էր նախկինում, հրթիռների անկման հետեւանքով իսրայելի կենտրոնական մասում բնակելի տուն է փլուզվել։ Վնասվածքներ է ստացել յոթ մարդ, այդ թվում երեք երեխա։ Ռմբակոծության պատասխանատվությունն Իսրայելը դրել է Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման վրա։ Այս միջադեպի հետ կապված՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրճատել է իր այցն ԱՄՆ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ