News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի կողմից Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել։ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ նախաձեռնում է պատմական գործողություններ․ որոնք «կնպաստեն Իսրայելի պաշտպանական ունակություններին»։

Նեթանյահուն Թրամփի որոշումն անվանել է «պատմական արդարություն եւ դիվանագիտական հաղթանակ»՝ հայտարարելով, որ «Իսրայելը Գոլանի բարձունքները ստացավ արդար պաշտպանական պատերազմում»։ Նեթանյահուն խոստացել է, որ Թրամփի համար «Գոլանի բարձունքներից լավագույն գինին կբերի»։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ