News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կրկին անտեսեց միջազգային իրավունքը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարության ճանաչման մասին Դոնալդ Թրամփի հրամանագիրը։

«ԱՄՆ-ը կրկին անտեսեց միջազգային իրավունքը։ Սակայն այդ որոշումը երբեք չի օրինականացնի իսրայելական օկուպացիան։ Հակառակը՝ դա ավելի կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում՝ խոչընդոտելով Մերձավոր Արեւելքում խաղաղ ջանքերին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ