News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վիեննայում մարտի 29-ին հնարավոր է կայանա Փաշինյան-Ալեիւ հաջորդ հանդիպումը, տեղն ու օրը հրապարակել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Վիեննայի դիվանագիտական իր աղբյուրը։

Մինչ այս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահները Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպումներից հետո հայտարարել էին, որ նրանք համաձայն են առաջիկայում հանդիպել:

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ արեց՝ օրակարգում 7 հարց, երկուսը աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին։ Ըստ այս որոշումների՝ աջ ղեկով մեքենաները, որոնք Հայաստան են բերվել մինչեւ դեկտեմբերի 31-ը, հնարավոր կլինի հաշվառել եւ առանց ղեկը տեղափոխելու՝ օգտագործել Հայաստանի տարածքում:

Նիստն ավելի հետաքրիր էր օրակարգից դուրս։ Փաշինյանը հիշեց այն ռեկտորներին, որոնք կուսակցականացրել էին բուհերը եւ ուսանողների առաջ դուռ փակել։ Փաշինյանը անուն չնշեց, բայց ակնարկը պարզ էր, դիմադրող ռեկտորը Արամ Սիմոոնյանն է, որի դեմ անթաքույց պայքարում է կրթության նախարարը։ Փաշինյանի այս միջամտությամբ Սիմոնյանի հրաժարականը այսուհետեւ արդեն հեղափոխության պահանջ է եւ քաղաքական որոշում։

Այսօր, Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն է։ Պանթեոն էր այցելել նախկին պաշտոնյաների մեծ խումբ։ Այստեղ էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին քաղաքապետը, պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանի նախկին նախագահը։

Ապրիլի վերջին շաբաթ սահմանված քաղաքացու օրը, որ կարող է համընկնել նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվան, Գալուստ Սահակյանը իհարկե չի նշելու, նա իր փիլիսոփայությունն ունի, ասել է՝ ամեն օրն է քաղաքացու օր, եթե ապրում շնչում են, ուրեմն քաղաքացու օր է։ 

Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցություն էր, եւ մտահոգությունների մեկը քաղաքից անբաժան աղբն էր։ Քաղաքապետը վերջնագիր ներկայացրեց «Սանիթեքին»՝ կամ նորմալ մաքրում եք քաղաքը, կամ քաղաքն է զբաղվում իր մաքրությամբ։

Բացի ԵԿՄ-ի նախագահի պաշտոնից, պատգմավոր Սասուն Միքայլելյանը հավակնում է նաեւ դառնալ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահը, եւ այդպիսով լիովին զբաղեցնել Մանվելի Գրիգորյանի պաշտոնները, որը ԵԿՄ-ի նախագահն էր եւ այս ֆեդերացիայի պատվավոր նախագահը։ Սակայն ֆեդերցիայի ոչ պաշտոնական ժողովը խաղաղ չանցավ, որոշ մարզիչներ դժգոհում էին ֆեդերացիայի ղեկավարներից, ինչ-որ գեներալ հովանավորից, սա բարկացրեց Սասուն Միքայելյանին։ Գեներալի շշով Միքայելյանը խփել է ապրիլի 22-ին, երբ բերման էին ենթարկում նրան, եւ ըստ երեւույթին այդ դեպքը հիշեց այսօր վեճի ժամանակ, երբ բացատրում էր, թե ով ով է։

Ոստիկանապետը զանգել էր Politik.am կայքի գլխավոր խմբագրին, հարցնելու, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել։ Միայն այդքանը եւ առանց սպառնալի տոնի, այսօր վստահեցրեց Վալերի Օսիպյանը։ Politik.am-ը գրել էր, թե Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկը, կեղծ անձնագրի անունով՝ Գոնսալեսը, Պրահայից զանգել է Օսիպյանին ու վիրավորել։ 

Արշակունյաց պողոտայում ուշագրավ տեսարան է ֆիքսել մի քաղաքացի։ Վթարից հետո իրար են բախվում արդեն վարորդները, երկու երեք հոգով վազում են մեկի հետեւից, ծեծում իրար, եւ այս ամենը երեթեւեկելի գոտում։ Ըստ ականատեսների՝ կռվարարները եղել են ոստիկանությունից։

Բաղրամայան 26-ում այսօր հյուր էին Հենրիխ Մխիթարյանը եւ նրա փոքրիկ երկրպագուն՝ գյումրեցի Մավելը, որ երազում էր հանդիպել «Արսենալի» կիսապաշտպանի հետ, այդ երազանքը պատմել էր նախագահ Սարգսյանին, եւ շուտով այն կատարվեց։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 485 դրամ։ Եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 640, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 56 դրամ:

Մարտի 26-ին Հայաստանում մերթ ընդ մերթ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյուն, հովիտներում՝ անձրեւ։ Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյուն եւ թաց ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +4+6։ 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ