News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օկուպացված սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու իր որոշմամբ ԱՄՆ-ը դարձավ արաբական երկրների գլխավոր թշնամին, իսկ ՄԱԿ-ը կորցրեց վստահությունն ու իր կարգավիճակը։ Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ-ի որոշումը անձնավորում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի՝ արաբական հանրության արմատական թշնամու միջեւ օրգանական կապը եւ ԱՄՆ-ին դարձրեց արաբների գլխավոր թշնամին։ Թրամփի որոշումը միջազգային իրավունքի հանդեպ ծայրաստիճան արհամարհանքի դրսեւորում է։ Այդ որոշումը միջազգային հանրությանը հասցված նվաստացուցիչ ապտակ է։ Դրա պատճառով ՄԱԿ-ը կորցրեց իր կարգավիճակն ու վստահությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի ԱԳՆ-ը ընդգծել է, որ Թրամփը խախտել է ՄԱԿ մի շարք բանաձեւեր, որոնց թվում իսրայելական օկուպացիան անօրինական ճանաչած 1981թ․ 497 բանձեւը։ Նրանք հավելել են, որ սիրիացիները իրավունք ունեն հասանելի բոլոր միջոցներով վերադարձնել Գոլանները, քանի որ այդ տարածքը մնում է «արաբական եւ սիրիական»։

Ըստ Սիրիայի ԱԳՆ հայտարարության, Իսրայելը պետք է իմանա, որ օկուպացիայից Գոլանների ազատագրման օրն ավելի մոտ է, քան թվում է օկուպանտներին»։

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ