News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վիկինգների դարաշրջանի (մ.թ. 700-1100 թվականներ) նոր գտածո են հայտնաբերել նորվեգացի հնագետները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NRK հեռուստաալիքին։ Այս անգամ գիտնականներին հաջողվել է գտնել ավելի քան 15 մետր երկարությամբ փայտե նավ։

Նավը հայտնաբերվել է գեոռադարի օգնությամբ, Բոռե արգելոցում (թագավորական գերեզմանատեղի Հյուսիսային Եվրոպայում, որտեղ կա 600-900 թվականներով թվագրվող 28 դամբարան)։ Սարքի տվյալները ցույց են տվել, որ հողի տակ նավը գտնվում է դատարկ, փորված տարածության մեջ։ Մասնագետները կարծում են, որ հողը փորվել է հատուկ նավի թաղման համար, եւ այդ դեպքում այն կարելի է դիտարկել որպես «մեռածների նավ»։

Հնագետներն ընդգծում են, որ առայժմ դժվար է ճշգրիտ որոշել նավի չափսերը, ինչպես նաեւ պարզել հազվագյուտ գտածոյի պահպանվածության աստիճանը։ Պարզ չէ նաեւ, թե ինչպիսի նավ է գտնվում հողի տակ՝ վիկինգների դրակար մարտանա՞վ, թե՞ կնոր առեւտրանավ։

Այսօր լիովին կամ մասնակի պահպանվել են վիկինգների ավելի քան տասը ինքնատիպ նավեր, որոնցից երեքը հայտնաբերվել են Նորվեգիայի Վեսթֆոլ նահանգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ