News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սան Դիեգոյի բնակչուհին նախկին ամուսնուց 50 տարի հետո ալիմենտ պոկեց։ Տղամարդը կնոջը փոքրիկ դստեր հետ լքել էր 50 տարի առաջ։ Այն ժամանակ աղջիկը երեք տարեկան էր, տեղեկացնում է USA.one-ը։

Թոնի Անդերսոնի  խոսքով՝ 1970-ականների սկզբին նրա նախկին ամուսինը մեկնել էր Կանադա եւ երեխայի նպաստ չէր վճարում։ «Ես անընդհատ հետաձգում էի այդ գործը, քիչ ժամանակ ունեի, պետք էր փող վաստակել, իսկ հետո պարզապես մոռացա»,- ասել է Անդերսոնը, որը երկար տարիներ դիզայներ է աշխատել Լոս Անջելեսում, մի ընկերությունում, որը հիմա կառավարում է դուստրը։

«Ես չեմ ժխտում, որ միջոցներ ունեինք։ Աղջիկս  կարող էր սովորել Փարիզի քոլեջում, մենք ճամփորդում էինք։ Բայց փողերը վերջանում են»,- նշել է տարեց կինը։ Նրա խոսքով՝ նա վարձակալության է տալիս իր տան մի մասը։ Բայց հիմա, երբ թոշակի է անցել, փողը չի բավականացնում։ «Եվ այդ ժամանակ գլխի ընկա։ Գիշերվա կեսին գաղափար հղացա՝ բայց չէ՞ որ ալիմենտի ոչ մի սահմանափակում չկա»։

Անդերսոնը նայել է հին դատական փաստաթղթերը եւ անցած ամիս նախկին ամուսնուն տեղեկացրել, որը հիմա ապրում է Օրեգոնում, որ ցանկանում է, որպեսզի նա ալիմենտ վճարի։ Բայց գումարը, որը կինը պահանջել է հիմա, շատ ավելի բարձր էր այն գումարից, որն ամուսինը պետք է վճարեր գրեթե կես դար առաջ։

Թոնիի փաստաբանի՝ Սառա Յունուսի խոսքով, անցած շաբաթ Սան Դիեգոյի Վիստա օկրուգի դատարանը կնոջը վճարման գումար է հաստատել 150 հազար դոլար։ Թոնի Անդերսոնը նշել է. նա ցանկանում է մյուս միայնակ ծնողներին պատմել, որ դեռ կարող են ստանալ իրենց փողերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ