News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բրայթոնում տղամարդը խոզի գլխի հում կտորներ է կերել վեգանների փառատոնում՝ դրանով արտահայտելով իր բողոքն ընդդեմ վեգանության։

Բողոքողին տեսել են Վեգֆեստի սահմաններից դուրս՝ խոզի գլուխը ձեռքին, Բրայթոնի կենտրոնում։ Ինչպես գրում է Independent-ը, ակցիան ավելի շուտ ուղղված էր այն բանին, որպեսզի մարդիկ զզվեն մսից, ոչ թե հակառակը։

Բողոքողը, որն իրեն YouTube-ում անվանում է Sv3rige, ուտում էր հում մսակտորներ՝ ի նշան վեգանության դեմ բողոքի, որովհետեւ սննդի նման կարգը «մարդու հետ դաժան վերաբերմունքի» դրսեւորում է։

«Վեգանությունը թերսնվելն է, եւ դուք չեք կարող բույսերից ավելի քան 15 սննդարար նյութեր ստանալ, իսկ մեզանից ոմանք նախկին վեգաններ են, որոնք հիվանդացել են այդ պատճառով»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ