News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Չինաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Սի Ցզինպինը կոչ են արել Եվրոպայում Պեկինի ներդրումների հետ կապված աճող նյարդայնության շրջանում ընդլայնել Եվրամիության եւ Չինաստանի միջեւ համագործակցությունը՝ հայտնում է AFP-ը։

Ցզինպինի հետ բանակցություններից հետո, ելույթ ունենալով Ելիսեյան պալատում, Մակրոնը «Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ ամուր գործընկերության» կոչ է արել՝ հավելելով, որ դա պետք է հիմնվի «ուժեղ բազմակողմանիության» եւ «արդար ու հավասարակշռված» առեւտրի վրա։

Ցզինպինն իր հերթին ընդգծել է, որ «միացյալ եւ բարգավաճող Եվրոպան համահունչ է բազմաբեւեռ աշխարհի մեր տեսլականին»։ «Չինաստանը միշտ կսատարի եվրոպական ինտեգրացիան եւ զարգացումը»,- հավելել է նա։

Հայտարարությունները հետեւել են տասնյակից ավելի գործարքների կնքմանը, որոնք վերաբերում են միջուկային էներգետիկային, մշակույթին, մաքուր էներգիային։ Կնքվել է համաձայնագիր Չինաստանի կողմից 290 հատ Airbus A320 եւ 10 հատ A350 գնելու մասին։

Կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմել է 40 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ