News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը խափանում է արդար խաղաղության հասնելու ցանկացած ջանքեր եւ ավելի է մեկուսացնում Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Լիբանանի ԱԳ նախարաությունը՝ հայտնում է AP-ը։

Լիբանանի ԱԳՆ-ում նշել են, որ Գոլանի բարձունքները «սիրիական արաբների տարածքն է, եւ ոչ մի երկիր չի կարող կեղծել պատմությունը՝ հողը մի երկրից մյուսին տալով»։

Լիբանանը տեխնիկապես դեռեւս պատերազմի մեջ է Իսրայելի հետ, որը գրավել է հարավային Լիբանանի մի մասը։

Լիբանանն ասում է, որ Իսրայելը կգրավի Շեբայի վիճելի շրջանները, իսկ Իսրայելը լիբանանյան «Հըզբոլլահ»-ին ռազմավարական սպառնալիք է համարում։

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ