News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի դաշնային դատավորը կարգադրել է բանտից ազատել նախկին նախագահ Միշել Թեմերին՝ հայտնում է AP-ը։

Դատավոր Անտոնիո Իվան Ատին հայտարարել է, որ 78-ամյա քաղաքական գործչին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա հետաքննության համար վտանգ չի ներկայացնում։ Վճռի մեջ նաեւ ասվում է, որ Թեմերին ձերբակալելու համար հիմք են հանդիսացել «հին փաստերի վրա» արված եզրակացությունները։

Թեմերը եւ էլի յոթ մարդ ձերբակալվել էին անցյալ շաբաթ՝ կոռուպցիայի մեղադրանքով։

Թեմերը նախագահ էր դարձել 2016թ․ օգոստոսին, որբ Դիլմա Ռուսեֆը իմպիչմենտի միջոցով հեռացվել էր այդ պաշտոնից։ Նրա ժամկետն ավարտվել էր այս տարվա հունվարին կայացած ընտրություններից հետո, որտեղ հաղթել էր Ժաիր Բոլսոնարոն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ