News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուբայի պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը երկուշաբթի Հավանայում Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին եւ նրա տիկնոջը՝ Քորնուոլի դքսուհի Կամիլային, որոնք այցով կղզում են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Cubana ռադիոյի պորտալում հրապարակված լուսանկարները վկայում են, որ Դիաս-Կանելը եւ բրիտանական գահի ժառանգորդը միասին անցել են պատվո պահակի առջեւից, որը պալատ էր բերվել հանդիսավոր հանդիպման համար:

Granma պորտալը հայտնում է, որ արքայազնը կնոջ հետ մինչ այդ Հավանայում ուղեւորություն է կատարել եւ դիտել քաղաքի հիմնական տեսարժան վայերը, ինչպես նաեւ բացել է Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանը:

Ավելի վաղ Դիաս-Կանելն արդեն ողջունել էր Ուելսի արքայազնին եւ դքսուհուն: «Մեզ համար պատիվ է նրանց ընդունել եւ հպարտությամբ ցույց տալ, թե ինչպիսի երկիր ունենք…Այցը ցույց է տալիս մեր հարաբերությունների լավ վիճակը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կուբացի առաջնորդը:

Նշվում է, որ 1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո սա բրիտանական թագավորական ընտանիքի առաջին այցն է Կուբա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թագավորական զույգը Կուբայում կանցկացնի 3 օր: Այցի ժամանակ նրանք կհանդիպեն Կուբայի նախագահի հետ, կայցելեն արվեստների կենտրոն, կհանդիպեն երիտասարդ ձեռներեցների հետ: Դրանից բացի, նրանց համար ընդունելություն կկազմակերպվի Կուբայում Մեծ Բրիտանիայի դեսպանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ