News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը երկրի էներգամատակարարման համակարգում նոր վթարի պատասխանատվությունը դրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, սենատոր Մարկ Ռուբիոյի եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վրա:

Կարակասի ոստիկանությունում աղբյուրն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նոր մասշտաբային բլեքաութի հետեւանքով, որը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով մոտ 13:30-ին, Վենեսուելայի 23 նահանգհց ոչ պակաս 16-ը, ինչպես նաեւ մայրաքաղաքային շրջանը ամբողջությամբ կամ մասնակի հոսանքազրկվել են: Ավելի ուշ երկրի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր երկրի գրեթե ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման մասին:

«Եվ ով հայտնվեց առաջինը մեկնաբանություններով՝ Մարկ Ռուբիոն, Ջոն Բոլթոնը: Սա կատարվում է Վենեսուելայի դեմ Մայք Պոմպեոյի սպառնալիքների շրջանակում: Աղետաբեր եռյակն է կանգնած մեր ժողովրդի վրա այս հարձակման ծրագրի գլխին»,- AVN գործակալությունը մեջբերել է Ռոդրիգեսի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ երկուշաբթի դաձյալ տեղի է ունեցել սաբոտաժ եւ էլեկտրական համակարգի վրա հարձակում: «Հարձակման է ենթարկվել «Գուրի» ՀԷԿ-ի գծերից մեկը, նույն ժամանակ էլեկտրամագնիսական միջոցներով հարձակման են ենթարկվել գծերը, որոնք էլեկտրականությունը կենտրոնից բաշխում են երկրի արեւմուտք»,- նշել է Վենեսուելայի փոխնախագահը:

Վենեսուելայում էներգետիկ կոլապսը տեղի է ունեցել մարտի 7-ին երկրի խպոշորագույն «Էլ Գուրի» ՀԷԿ-ում վթարի հետեւանքով: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնում էին գրեթե մեկ շաբաթ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլեկտրացանցում վթարն անվանել էր ԱՄՆ կողմից ահաբեկչական հարձակում, Էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան՝ դիվերսիա եւ Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի դրվագ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Ամենաշատ