News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Brexit-ի պատճառով քաղաքական ճգնաժամը երկուշաբթի Մեծ Բրիտանիայում հանգեցրել է հերթական հրաժարականների. կառավարությունից հեռացել են բիզնեսի եւ արդյունաբերության հարցերով փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով նախարար Ալիսթեր Բերթը եւ առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երեքն էլ երկուշաբթի հանդես էին եկել խորհրդարանին չորեքշաբթի օրակարգը որոշելու իրավունք տրամադրելու եւ Brexit-ի հետ կապված գործողությունների տաբեր տարբերակներով քվեարկելու օգտին, այդ թվում՝ այնպիսի արմատական գաղափարներով, ինչպես Brexit-ից հրաժարվելը, երկրորդ հանրաքվեի անցկացումը եւ ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալը:

Խորհրդարանը համապատասխան լրացմանը հավանություն էր տվել, որի դեմ հանդես էր եկել կառավարությունը: Կուսակցական կարգապահության կանոնների համաձայն՝ Հարինգթոնը, Բերթը եւ Բրայնը հրաժարական էին ներկայացրել:

Թերեզա Մեյը խոստացել է հրաժարական տալ, եթե խորհրդարանականները հավանության արժանացնեն Brexit-ի գործարքները 

ԵՄ-ը հնարավոր «կոշտ» Brexit-ի սցենարի պատրաստումը կավարտի ապրիլի 12-ով 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել