Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են մարտի 26-ի սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0,73 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 59,25 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով աճել են 0,18 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 67,33 դոլարի: