News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Մեր տեղեկություններով, մինչ այս պահը Հայկ Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Նա 2003-ից 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից: Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը մինչեւ մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն նա չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց նա դա չի արել:

Այժմ, սակայն, պաշտպանական կողմը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը իրավապահների կողմից ուժ կիրառելու «անհրաժեշտության» մասին տեղեկացել է առավոտյան, երբ աշխատավայրում է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
Ամենաշատ