News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանացի Դեւիդ Ռոուզը աղբանոցում, որտեղ աշխատում է արդեն 15 տարի, գտել է ցիլինդր, սիգար եւ ծխախոտատուփ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին, հայտնում է Daily Mail-ը:

Ռոուզը գտել է նաեւ քաղաքական գործչի մակագրությամբ լուսանկար եւ Չերչիլի անձնական խոհարարի 200 նամակները, որոնք նա ամեն օր գրել է որդուն: Նամակներում նա պատմել է վարչապետի ամենօրյա կյանքի մասին:

Ռոուզն իր գտածոյի մասին պատմել է BBC հեռուստաալիքի ծրագրի եթերում, որի ժամանակ փորձագետները գնահատում են իրենց ներկայացված հնաոճ իրերը: Նրանք հաստատել են գտնված իրերի իսկական լինելը՝ գնահատելով 10 հազար ֆունտ սթերլինգ:

Ուինսթոն Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1940-1945, այնուհետեւ 1951-1955 թվականներին: Նա Պահպանողական կուսակցության անդամ էր:

Նշենք, որ սիգարը վարչապետի ֆիմային նշանն էր, որի շնորհիվ հանրությունը նրան ճանաչում էր: 1947 թվականին ճողվածքի վրահատությունից առաջ նա ծխելը թողել էր՝ վախենալով բարդացումից: Սակայն ելույթներից մեկից առաջ, չնայած դրան, հատուկ վառել է սիգարը՝ ուղեկցողներին ասելով, որ հանրությունը կսպասի իր ֆիմային նշանին, եւ նրան չի կարելի հիասթափեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ