News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ որոշումը  Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման միջազգային իրավական բազայի քայքայման ուղղությամբ հերթական քայլ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու հռչակագիր էր ստորագրել:

«Ցավոք, սա հերթական քայլն է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման միջազգային իրավական բազայի քայքայման ուղղությամբ: ՌԴ դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ՝ Գոլանի բարձունքները սիրիական տարածք է», - «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Զախարովան:

Իսրայելը օկուպացրել է այս տարածքը 1967 թվականի պատերազմի արդյունքում եւ 14 տարի անց այն ապօրինի անեքսիայի ենթարկել, ընդգծել է Զախարովան:

«Ռուսաստանը տրամաբանորեն կողմնորոշվում է ՄԱԿ ԱԽ 497 բանաձեւով: Այդ բանաձեւի համաձայն՝ իր օրենքները, իրավասությունը, Սիրիայի նշված տարածքի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու Իսրայելի որոշումն անվավեր է, չունի օրինական իրավաբանական ուժ», - նշել է նա:

«Եվ ես կցանկանայի եւս մեկ անգամ ուշադրություն դարձնել, որ եթե Վաշինգտոնում ամերիկացի քաղաքական գործիչները սիրում են մատնանշել միջազգային իրավունքին իրենց հավատարմությունը, ապա տվյալ դեպքում նրանք ոչ միայն դրան հակասում են, այլ պարզապես խախտում են այն», - հավելել է Զախարովան:

1967 թվականի 6-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից խլել էր Գոլանի բարձունքները, իսկ 1981-ին միակողմանիորեն անեքսիայի ենթարկել: Լեռնային սարահարթի պատկանելիությունը համարվում է իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական առարկան, որը լուծելու փորձերը ձեռնարկվել էին մինչեւ Սիրիայի քաղաքացիական պատերազմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ