News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը 41 «կողմ» եւ 75 «դեմ» ձայնով մարտի 26-ին հրաժարվել է օրակարգ մտցնել «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որը նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նշենք, որ օրինագիծը կառավարության, ինչպես նաեւ խորհրդարանի մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել։

Պետրոսյանը հերթական անգամ ընդգծեց, որ չեն ցանկանում որեւէ վնաս պատճառել արհմիությունների գործունեությանը՝ պարզաբանելով, որ այսօր արհմիությունների գործունեությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի՝ ուղղված դրանց արդյունավետության բարձրացմանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում գործող արհմիությունները ֆինանսական եւ անգամ լոգիստիկ կախվածության մեջ են գործատուներից, ինչն էականորեն նվազեցնում է նրանց անկախությունն ու արդյունավետությունը։ Նա համոզված է, որ այս կամ այն արհմիության ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան, ցանկության դեպքում, մտնել նաեւ այլ արհմիություններ, ինչը թույլ կտա բարձրացնել նրանց անկախությունն ու արդյունավետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ