News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կան ոլորտներ, որտեղ փոքր եւ միջին ձեռնարկությունները հիմնական շարժիչ ուժ են եւ մոտ ապագայում կմնան այդպիսին:

Մարտի 26-ին  Ազգային ժողովի նիստին «Բաժնետիրական ընկերությունների» «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեև  «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Այս օրինագծերը մշակվել են բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքի ընդլայնման, այդ ընկերությունների կառավարման եւ հաշվետվությունների թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների բաժնետերերի շահերի պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով», - պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ տվյալ օրինագծերի ընդունումը թույլ կտա նախադրյալներ եւ համապատասխան պայմաններ ստեղծել արժեթղթերի շուկայի զարգացման համար:

Սա ըստ նախարարի թույլ կտա բարելավել պայմանները մասնավոր հատվածից ներդրումների ներգրավման համար: Նա նաեւ նշեց, որ փոքր եւ միջին բիզնեսի համար պարզեցված հարկային ռեժիմ կառաջարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ