News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Բաժնետիրական ընկերությունների» մասին օրենքում փոփոխությունների նախագիծն առաջարկում է սահմանափակել  դուստր կամ կախյալ ձեռնարկությունների կողմից մայր ընկերություններից բաժնետիրական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորությունը: Մարտի 26-ին  Ազգային ժողովի նիստին «Բաժնետիրական ընկերությունների» «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեև  «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դա արվել է ընկերությունների կառավարման թափանցիկության բարձրացման նպատակով:

ԲՀԿ կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքվեց՝ կարող է արդյոք «Գազմպրոմ Արմենիա»-ի դուստր ձեռնարկությունը, որը գործում է Հայաստանում, մասնաբաժին ձեռք բերել ռուսական «Գազպրոմ» մայր ձեռնարկությունում: Խաչատրյանը նշեց, որ կարող է, սակայն հիմա նրանք որոշել են սահմանափակումներ մտցնել՝ անկախ նրանից, թե որ երկրներում են գտնվում դուստր եւ մայր ձեռնարկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ամենաշատ