News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի հավաքարարները այսօր՝ մարտի 26-ին, կրկին շարունակում են բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով իրենց վճարել նախկին պայմանագրով սահմանված աշխատավարձը։ Նրանք իրենց բողոքը ներկայացրին Ազգային ժողովի ԲՀԿ–ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին։ Նա խոստացավ փորձել հարցին լուծում տալ։

«Դուք քաղաքական ինստիտուտում եք աշխատում, գիտեք՝ որ քաղաքական ուժն է որոշողը, ով ինչ մանսակցություն ունի։ Ես այսօր խոստանում եմ ձեր խնդիրը նորից կներկայացնեմ կամ ԱԺ աշխատակազմի ղեկավարին կամ ԱԺ նախագահին»,–ասաց Էնֆիաջյանը։

Նրան հակադարձեցին հավաքարարները, պնդեցին, որ համաձայն չեն առաջարկվող պայմաններին. «Մենք հանդիպել ենք, մեզ առաջարկում են ստանալ 40 հազար դրամ աշխատավարձ, բայց աշխատել նաեւ այլ տեղերում։ Իմ առողջությունը չի ներում, այդ պատռճառով 22 տարի է այստեղ եմ աշխատում։ Ինձ հաճելի չի ուրիշի ոտքերի տակը ավլելը, բայց եթե ավլում եմ, կարելի է հարգանք դրսեւորել այս խավի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մաքրությունն իրականացնող «ՔԼԻՆԵՐՍ» ՍՊ ընկերությունը առաջարկել է մաքրուհիներին աշխատել 40 հազար դրամով նախկին 67 հազար դրամի փոխարեն, սակայն ընկերությունը խոստացել է աշխատանքով ապահովել նաեւ այլ հաստատություններում։ Հավաքարարները սրան դեմ են, սպառնում են ապրիլի 1-ից այլեւս աշխատանքի չգալ, եթե իրենց խնդրին լուծում չտրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ