News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեկ օրում ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը, անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում ծառայություն իրականացնելիս, պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների եւ անձանց ստուգման ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։

Առաջին դեպքում ծառայողական շունը հայտնաբերել է արգելված նյութերը տրանսպորտային միջոցի սրահում, իսկ երկրորդ դեպքում՝ տաբատի հատուկ կարված գրպանում։

Երկու դեպքում էլ թմրանյութերը փորձել են անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, նրանց խոսքից հետեւում է, որ նրանք գալիս էին Հայաստան հանգստյան օրերն անցկացնելու՝ կապված Իրանի Նոր տարվա (Նովրուզի) հետ։

Առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության։ Ներկայում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները համալիր միջոցառումներ են իրականացնում միջադեպերի հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Ամենաշատ