News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտության վրա ծախսված յուրաքանչյուր կոպեկը պետք է վերադառնա: Այս մասին մարտի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հավաստիացմամբ՝ 2018 թվականի մայիսից, երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը, չի եղել դեպք, երբ որեւէ գիտական նախագիծ չիրականացվի փող չլինելու պատճառով: «Եթե գիտական ծրագրերն արդյունք ունեն, թեկուզ եւ երկրաժամկետ հեռանկարում, ապա դրանք անպայման կֆինանսավորվեն»,- շեշտեց վարչապետը:

Նա նշեց, որ դեպքեր են պատահում, երբ փողը կա, բայց ծրագիրը չի իրականացվում այլ պատճառներով, սա, մասնավորապես, վերաբերում է ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտին: «Անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ է ուզում պետությունը գիտությունից, եւ ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից, և ի՞նչ կարող են տալ նրանք ընդհանրապես իրար: ԽՍՀՄ-ում գիտական ներուժի բարձր մակարդակը, որտեղ Հայաստանը երկրի «Սիլիկոնե հովիտն» էր, պայմանավորված էր նրանով, որ կար այն բանի ըմբռնումը, թե հասարակության մեջ գիտության դերը որն է: Այս հարցի պատասխանը մենք որոնում ենք անկախության ժամանակներից: Սրա մեջ է մեր հիմնական խնդիրը, այլ ոչ թե ֆինանսների: Անհրաժեշտ է դնել այն հարցը, թե մենք գիտությունից ինչ ենք ուզում, այլ ոչ թե այն, թե որքան փող է հարկավոր եւ այն ինչպես բաշխել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ մարտի 26-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում ընթանում է տարեկան ընդհանուր ժողովը՝ նվիրված 2018 թվականին ԳԱԱ գիտական եւ գիտա-կազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ