News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական հանձնաժողովը նախնական համաձայնություն են ձեռք բերել ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման մասին կանոնակարգի վերաբերյալ: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը երկուշաբթի հայտնել է, որ 2022 թ. նոր կանոնների համաձայն, ավտոարտադրողները  պետք է  ԵՄ-ում վաճառվող մեքենաները համալրեն «սեւ արկղերով» եւ տրանսպորտային միջոցի գոտում ավտոմատ պահելու համակարգով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ ինստիտուտները նախնական համաձայնություն են ձեռք բերել ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման մասին կանոնակարգի վերաբերյալ:

2022 թվականից անվտանգության նոր տեխնոլոգիաները պարտադիր կդառնան եվրոպական տրանսպորտային միջոցների համար՝ ուղեւորների, հետիոտների եւ հեծանվորդների կյանքը պաշտպանելու համար»:

Մեքենայի ինքնագիրները, որոնցից տվյալները հնարավոր կլինի օգտագործել ՃՏՊ-ների պատճառների հաստատման համար եւ համակարգը, որը ֆիքսում է, թե որքանով է վարորդն ուշադիր հետեւում ճանապարհին, պարտադիր կլինեն բոլոր տրասնպորտային միջոցների համար:

Բացի այդ մարդատար մեքենաներում եւ ֆուրգոններում գոտին պահելու համակարգեր, արտակարգ արգելակման համակարգեր եւ քրաշ թեստերի արդյունքներով բարելավված  ամրագոտիներ կտեղադրվեն:

Եվրոպական հանձնաժողովը հույս ունի, որ նման միջոցառումները կօգնեն մինչեւ 2038 թվականը խուսափել առնվազն 140 հազար ծանր վնասվածքներից եւ փրկել ավելի քան 25 հազար կյանք, ինչը ԵՄ-ին կմոտեցնեի երկարաժամեկտ նպատակին՝ ճանապարհներին զրոյական մահացության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ