News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոս Անջելես-Մոսկվա չվերթի մաքսային հսկողության ընթացքում «Շերեմետեւոյի» մաքսային ծառայության աշխատակիցները կանգնեցրել  1975 թ. ծնված Հայաստանի քաղաքացուն: Տղամարդը անցել է «կանաչ միջանցքով»՝ այդպիսով հայտարարելով մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին, հաղորդում է ՌԴ մաքսային ծառայությունը:

Ուղեւորի ձեռքի ուղեբեռի մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերվել է երկու ROLEX ժամացույց եւ ոսկյա մատանի: Այնուհետ, ճամպրուկում հայտնաբերվել է «ROLEX» մակագրությամբ ժամացույցի տուփ, ինչպես նաեւ փաստաթղթեր:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության Կենտրոնական  փորձաքրեագիտական մաքսային վարչության փորձագետի եզրակացության համաձայն՝ ժամացույցները եւ մատանին պատրաստված են 750 հարգի ոսկուց:

Մաքսային մարմնի տրամադրության տակ գտնվող  տեղեկատվության հիման վրա առգրավված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 4,959,180 ռուբլի:

Ուղեւորների գործողություններում, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների անօրինական տեղափոխման փաստով  հանցագործության նշաններ են դիտվում, որոնց համար պատասխանատվություն է նախատեսում  ՌԴ ՔՕ 226.1 հոդվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ