News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ անձնավորված կարծիք է հայտնել։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը չի կարող պաշտոնավարել։

 «Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, ես նրա հայտարարությունը չեմ քննարկում։ Նա արտահայտել է ընդհանուր կարծիք, ոչ անձնավորված, ես ի՞նչ կարող եմ մեկնաբանել, գնացեք, կառավարության լրատվական ծառայությունից իմացեք, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել վարչապետը, ես որեւէ պարզաբանում չեմ կարող տալ»,–ասաց ռեկտորը։

Դիտարկմանը, որ խոսակցությունները հենց իր շուրջ են պտտվում, նա ասաց. «Խոսակցություններ միշտ էլ իմ շուրջ պտտվել են, 13 տարի է ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ խոսակցություններ են պտտվում, ես հո ամեն խոսակցության չեմ կարող մեկնաբանություն տալ կամ պարզաբանել»։

ԵՊՀ ռեկտորը սակայն պնդեց՝ ինքը որեւէ մեկի առաջ դուռ չի փակել։

Արայիկ Հարությունյանի նկատառմանը, որ եթե Արամ Սիմոնյանը շարունակի պաշտոնավարել, լրջագույն խնդիրներ ի հայտ կգան, ԵՊՀ ռեկտորն արձագանքեց.  «Չգիտեմ՝ ինչ նկատի ունի պարոն Հարությունյանը, ինչ լրջագույն խնդիրներ են, դա ինձ սպառնալիք է, չեմ կարող ասել, արդեն քրեական գործ կա, քննությունն ընթանում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ