News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Վանաձորի բանտի աշխատակիցները կանխել են կալանավորված 28-ամյա Գոռ Մ.-ի ինքնասպանության փորձը։ Աշխատակիցները նկատել են, որ թիվ 1 կարանտինային խցում Գոռ Մ.-ն պարանը գցելով պարանոցին, փորձել է կախվել։

Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները ճիշտ կողմնորոշվել ու փրկել են նրա կյանքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա մարտի 22-ին նույնպես փորձել է ինքնասպան լինել, որը դարձյալ կանխվել է բանտի աշխատակիցների կողմից։

Գոռ Մ.-ն մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 178 հոդվածի կետի և 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ կալանքի սկիզբ է համարվում 2018 թվականի մարտի 18-ը։

Փաստի առթիվ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ